«Մանչեսթեր Յունայթեդի» փլեյմեյքեր Շինջի Կագավան չկարողանալով որևէ հաջողության հասնել Անգլիայում՝ վերադարձավ իր նախկին ակումբ «Բորուսիա»:
Ճապոնիայի ազգային հավաքականի առաջատարը «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվեց երկու տարի առաջ, սակայն ոչնչով աչքի չընկավ ոչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ, ոչ էլ Դևիդ Մոյեսի:
«Յունայթեդի» նոր մարզիչ Լուի վան Գալը մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ այնքան էլ չէր վստահում Կագավային, իսկ մի քանի օր առաջ էլ հայտնեց, որ Շինջին չի հասկանում իր փիլիսոփայությունը:
Այսօր Կագավան պաշտոնապես տեղափոխվեց «Բորուսիա»՝ դորտմունդյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրելով: