• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շմադկեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»

Յորգ Շմադկեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնից։

Շմադկեն, ով առավել հայտնի է «Վոլֆսբուրգում», «Քյոլնում», «Հանովերում» և «Ալեմանիայում», միացավ «Լիվերպուլին» անցյալ ամառ՝ փոխարինելու հեռացած Ջուլիան Վարդին:

Յորգը օգնեց «Լիվերպուլին» վերականգնել իրենց կիսապաշտպանությունը՝ ձեռք բերելով Ալեքսիս Մաքալիստերին, Դոմինիկ Սոբոսլային, Ռայան Գրավենբերխին և Վատարու Էնդոյին: Այս չորս խաղացողներից երեքը եկել են Բունդեսլիգայից:

Այնուհետ Շմադկեն համաձայնել է հունվարին մնալ «Լիվերպուլում», սակայն փետրվարի 1-ին գերմանացի մասնագետը և մերսիսայդյան ակումբը կբաժանվեն:

«Լիվերպուլը» շատ յուրահատուկ ակումբ է, ուստի ինձ համար մեծ պատիվ էր այստեղ աշխատելու հնարավորություն ստանալը, թեև սկզբում գիտեի, որ այստեղ կլինեմ կարճ ժամանակով։

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին՝ սեփականատերերին, գլխավոր մարզչին, անձնակազմին, խաղացողներին և երկրպագուներին ինձ ցուցաբերած աջակցության համար և մաղթել ամենայն բարիք մրցաշրջանի մնացած հատվածում», – ասել է Շմադկեն:

Հետաքրքիր փաստեր