«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը վստահ չէ, որ որ իր նախկին թիմը կարող է պահել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Այս կիրակի «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո (4:1) «կարմիր սատանաները» մրցաշարային աղյուսակում նահանջեցին 8-րդ հորիզոնական:
Շմեյխելը, ով «Յունայթեդի» հետ հինգ անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, վստահ չէ, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է պահել չեմպիոնական տիտղոսը:
-Ես վստահ չեմ, որ մենք կարող ենք պահել այդ տիտղոսը: Մենք գիտենք, որ անպայման կվերականգնվենք, սակայն այս մրցաշրջանը` հաշվի առնելով բոլոր փոփոխությունները, որ մենք ունեցանք, կարող է չեմպիոնությամբ չավարտվել:
Ես պատրաստ եմ հաշտվել այն մտքի հետ, որ մենք տիտղոս չենք նվաճի, քանի դեռ մենք պայքարում ենք դրա համար: Այս մրցաշրջանում մրցակցությունը շատ թեժ է: Եթե մենք չհայտնվենք այս պայքարի մեջ, ապա այդ դեպքում ես կանհանգստանամ,- BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Շմեյխելը: