«Չելսիի» հարձակվող Անդրե Շյուրլեն կարծում է, որ Սեսկ Ֆաբրեգասի գալուց հետո իրենց խաղը նոր մակարդակի է բարձրացել:
Կիրակի օրը «Արսենալի» դեմ կայացած խաղում, որն ավարտվեց «Չելսիի» վստահ հաղթանակով (2:0), իսպանացին կրկին աչքի ընկավ գոլային փոխանցումով:
-Զարմանալի է, թե նա ինչպես է խաղում: Նա մեր խաղն, իսկապես, ավելի լավն է դարձրել: Նա շատ լավ փոխանցում ունի: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեր թիմում է:
Մենք ցանկանում էին հաղթել, վստահ էինք մեր ուժերի վրա և հասանք արդյունքի: Մենք ուժեղ ենք ֆիզիկապես և հոգեպես,- ասել է Շյուրլեն: talkSPORT