• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շոուն վերսկսել է մարզումները

«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն մկանային վնասվածքի պատճառով երեք ամիս ընդմիջումից հետո վերադարձել է մարզումներին:

28 ամյա Շոուն այս մրցաշրջանում կարողացել է մասնակցել ընդամենը երկու հանդիպման՝ արժանանալով  Տիրել Մալասիայի ճակատագրին, նա համալրեց «Յունայթեդի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների շարքերը։

Բայց եթե Մալասիան շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից, ապա Շոուն արդեն սկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ, հայտնում է BBC-ն։

Այսպիսով, եթե բարդություններ չառաջանան, 28 ամյա անգլիացին կարող է վերադառնալ ֆուտբոլային խաղադաշտ հաջորդ կիրակի «Էվերթոնի» դեմ արտագնա խաղում։

Ավելացնենք, որ Շոուի ու Մալասիայի բացակայության պայմաններում «Յունայթեդում» ձախ պաշտպանի դիրքում հասցրել են խաղալ Սերխիո Ռեգիլիոնը, Դիեգո Դալոտը, Վիկտոր Լինդելոֆը և անգամ Սոֆյան Ամրաբատը։

Հետաքրքիր փաստեր