«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հնարավոր է այս հունվարին տեղափոխվի «Տոտտենհեմ»: Լոնդոնցիները մտադիր են պայմանագիր կնքել միլանյան ակումբի ֆուտբոլիստի հետ, որն այս պահին խնդիրներ ունի իր ներկայիս ակումբի հետ և շուտով կհեռանա ակումբից: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Ուեսլիի ծառայություններով հետաքրքված են մի շարք թոփ ակումբներ` Մանչեսթերի «Սիթին» և «Յունայթեդը», «ՊՍԺ»-ն, Մյունխենի «Բավարիան» և «Անժին»: