«Լիվերպուլը» փչացրեց Քրիս Ուայլդերի նորամուտը «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականում ընթացող ակումբի նկատմամբ:
«Շեղբերը» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը փոխել էր մեկնարկային կազմի խաղացողների կեսին «Բերնլիից» կրած 5-0 պարտությունից հետո՝ այս անգամ վստահելով Ջեյդեն Բոգլին, Վինիսիուս Սոուզային, Ջեյմս Մաքաթիին, Անդրե Բրուքսին և Վիլյամ Օսուլային:
Վնասվածք ստացած Ժոել Մատիպին «կարմիրների» մեկնարկային կազմում փոխարինեց Իբրահիմա Կոնատեն։ Իրենց հնարավորությունը ստացել են նաև Ջո Գոմեսը, Վատարու Էնդոն և Կոդի Գակպոն։
«Շեֆիլդ Յունայթեդ» 0 – 2 «Լիվերպուլ»
Գոլեր՝ Վան Դեյկ, Սոբոսլայ
Դեղին՝ Նորվուդ, Բոգլ – Էնդո, Կոնատե, Նունիես