«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վերջապես խոստովանել է, որ այժմ թիմի առաջին համարը ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսն է:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով «Տոտտենհեմ» տեղափոխվեց նախորդ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, մրցաշրջանի մեկնարկում ստիպված եղավ տեղի համար պայքարել 41-ամյա Բրեդ Ֆրիդելի հետ և միայն հոկտեմբերի 7-ին կարողացավ մեկնարկել Պրեմիեր Լիգայում:
Սակայն նոյեմբերի կեսերից «Տոտտենհեմի» դարպասը Պրեմիեր Լիգայում պաշտպանում էր Լյորիսը: Վիլաշ-Բոաշը այսօրվա խաղից հետո չի թաքցրել, որ Լյորիսը արդեն առաջին համարն է: The Sun