«Արսենալի» հարձակման գծի վիճակը կտրուկ վատացել է։ Դենի Ուելբեքը ծնկի վիրահատության է ենթարկվել և անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել։
Հիշեցնենք, որ այս ամառ Արսեն Վենգերն այդպես էլ չկարողացավ ուժեղացնել թիմի հարձակումը։ Բացի այդ, մարզիչը դադարել է վստահել Օլիվյե Ժիրուին և փորձում է հարձակման սուր ծայրում օգտագործել Թեո Ուոլկոտին, իհարկե, առանց լուրջ հաջողության։
Ժիրուի և Ուոլկոտի չտպավորող խաղը «զինագործների» երկրպագուների մոտ ցանկություն էր առաջացրել դաշտում տեսնել 24-ամյա Ուելբեքին։ Սակայն նրանք ստիպված կլինեն երկար սպասել անգլիացու վերադարձին։
-Մենք հուսով էինք, որ կհաջողվի խուսափել վիրավատությունից, սակայն մարզումների ինտենսիվութնունը բացասաբար ազդեց իրավիճակի վրա և վիրահատություն կատարելու որոշում ընդունեցինք,֊ ասվում է «Արսենալի» պաշտոնական հաղորդագրության մեջ։