«Արսենալ» տեղափոխվելու հաջորդ օրը հարձակվող Դենի Ուելբեքը կոճի վնասվածք է ստացել:
Երկուշաբթի գիշերը շատ լարված էր Դենիի համար: Տրանսֆերային պատուհանի փակման վերջին ժամերին նրան հաջողվեց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ»:
Սակայն արդեն հաջորդ օրը «զինագործների» բազայում մարզման ժամանակ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կոճի վնասվածք ստացավ: Հարցականի տակ է Անգլիայի հավաքականի կազմում նրա մասնակցությունը Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական խաղին:
-Ցավաոք այսօրվա մարզման ժամանակ նա վնասվածք ստացավ: Ինձ հայտնեցին, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, սակայն ես վախենում եմ, որ նա չի կարողանա օգնել մեզ,- ասել է «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: ESPN