«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը կարծում է, հարձակման կենտրոն տեղափոխվելը դրական է ազդել իր խաղամակարդակի վրա:
Ռոբին Վան Պերսիի բացակայության պայմաններում 23-ամյա Ուելբեքը սկսել է կատարել կենտրոնական հարձակվողի պարտականությունները: Խաղային դիրքի փոփոխությունից հետո Դենին վերջին 9 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
-Ես սիրում եմ խաղալ առջևում և գոլ խփելու լավ հնարավորություններ ստանալ: Ես իմ խաղը դիտում եմ տարբեր ասպեկտներով և փորձում եմ շտկել թերությունները:
Երբ գործը հասնում է գնահատելուն, ապա հարձակվողին դատում են խփած գոլերով: Ես գիտեմ, որ 20 գոլը լավ նպատակ է հարձակվողի համար, սակայն չեմ կարծում, որ պարտադիր պետք է հասնել այդ նշաձողին:
Ես ցանկանում եմ թիմի համար լինել արդյունավետ խաղացող և ցույց տալ իմ լավագույն որակները,- ասել է Ուելբեքը: Goal