«Տոտտենհեմը» բանակցություններ է վարում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի տնային խաղերն անցկացնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Այս շաբաթ ինֆորմացիա հայտնվեց, որ «Տոտտենհեմը» հնարավոր է փակի 36 հզր տեղանոց «Ուայթ Հարթ Լեյնի» սեկցիաներից մեկը, որպեսզի հասցնի 2018-ին ավարտին հասցնել իր նոր մարզադաշտի շինարարությունը։
Լոնդոնյան ակումբը վաղուց է բակացնում է ԱՖԱ-ի հետ՝ «Ուեմբլին» 2017/18 մրցաշրջանի համար վարձակալելու հետ կապված, սակայն այժմ մտադիր է այնտեղ անցկացնել նաև Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի իր տնային խաղերը։
Ինչպես հայտնում է The Guardian֊ը, «Տոտտենհեմը» վստահ է, որ խնդիր չի ունենա «Ուեմբլին» ֆուտբոլասերներով լցնելու հետ կապված, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ, քանի որ նրանք դիտարկում են նաև այլ մարզադաշտերի տարբերակները։