Անգլիայի ազգային հավաքականի նոր ավագը, ինչպես և սպասվում էր, դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին:
Հիշեցնենք, որ «երեք առյուծների» նախորդ ավագ Սթիվեն Ջերարդն ավարտեց կարիերան միջազգային ասպարեզում:
Ոչ ոք չէր կասկածում, որ ավագի թևկապը բաժին կհասնի Ռունիին, և այսօր Հոջսոնը պաշտոնապես հայտնել է իր այդ որոշման մասին:
-Կարծում եմ՝ դա ակնհայտ էր: Ռունին պատրաստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը,- Նորվեգիայի և Շվեյցարիայի դեմ խաղերից առաջ մամլո ասուլիս ժամանակ հայտնել է Հոջսոնը:
-Հավաքականի ավագ դառնալը երազանք էր, որն այսօր իրականացավ: Դա մեծ պատիվ է ինձ համար,- իր հերթին հայտնել է Ռունին: