«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ կրկին երջանիկ է ակումբում և ակնարկել է նոր պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
Նախորդ մրցաշրջանում Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ ունեցած տարաձայնության պատճառով Ուեյնը խնդրեց իրեն տրանսֆերի դուրս բերել: Սակայն մանկունյանցիների նոր մարզիչ Դևիդ Մոյեսը որոշեց պահել Ռունիին և նրան վերադարձնել իր սիրած դիրքը՝ հարձակման կենտրոն:
Արդեն կայացած խաղերից պարզ է դառնում, որ Մոյեսը վստահում է 27-ամյա անգլիացուն և նրան տեսնում է հարձակվողի դիրքում, ինչն էլ գոհացնում է ֆուտբոլիստին:
-Դուք կարող եք տեսնել, որ խաղում եմ և ուրախ եմ իմ խաղով: Մենք նոր բանակցություններ ենք սկսել ակումբի հետ և տեսնենք, թե ինչ կստացվի:
Ես ինձ լավ էի զգում նաև կիսապաշտպանությունում, սակայն դա իմ դիրքը չէր: Հնարավոր է, որ տարիներ հետո կրկին վերադառնամ այդ դիրք: Ակումբում բոլորը գիտեին, թե որտեղ եմ ուզում խաղալ,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: