• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունին կրկին երջանիկ է «Յունայթեդում»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ կրկին երջանիկ է ակումբում և ակնարկել է նոր պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

Նախորդ մրցաշրջանում Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ ունեցած տարաձայնության պատճառով Ուեյնը խնդրեց իրեն տրանսֆերի դուրս բերել: Սակայն մանկունյանցիների նոր մարզիչ Դևիդ Մոյեսը որոշեց պահել Ռունիին և նրան վերադարձնել իր սիրած դիրքը՝ հարձակման կենտրոն:

Արդեն կայացած խաղերից պարզ է դառնում, որ Մոյեսը վստահում է 27-ամյա անգլիացուն և նրան տեսնում է հարձակվողի դիրքում, ինչն էլ գոհացնում է ֆուտբոլիստին:

-Դուք կարող եք տեսնել, որ խաղում եմ և ուրախ եմ իմ խաղով: Մենք նոր բանակցություններ ենք սկսել ակումբի հետ և տեսնենք, թե ինչ կստացվի:

Ես ինձ լավ էի զգում նաև կիսապաշտպանությունում, սակայն դա իմ դիրքը չէր: Հնարավոր է, որ տարիներ հետո կրկին վերադառնամ այդ դիրք: Ակումբում բոլորը գիտեին, թե որտեղ եմ ուզում խաղալ,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Հետաքրքիր փաստեր