• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՈՒԵՖԱ-ն հետաձգում է Նանիին և Սէր Ալեքսին վերաբերող վճիռը

Սէր Ալեքս ՖերգյուսոնՈՒԵՖԱ-ն հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանիի և գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի պատիժների վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն քննում է նրանց մասնակցությամբ դրվագները «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպման երկրորդ խաղակեսում Նանին հեռացվեց դաշտից: Մնալով 10 ֆուտբոլիստներով՝ «կարմիր սատանաները» բաց թողեցին երկու գնդակ և դուրս մնացին հետագա պայքարից:

Կարմիր քարտի համար Նանիին սպառնում է որակազրկում 1 խաղով: Եթե ՈՒԵՖԱ-ն որոշի, որ պորտուգալացին չափազանց վտանգավոր է խաղացել, ապա նրան կարող է որակազրկել մինչև երեք խաղով:

Իր վճռին է սպասում նաև Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ով չէր ներկայացել հետխաղյա մամլո ասուլիսին: Մասնագետին սպառնում է տուգանք կամ որակազրկում:

Ըստ երևույթին, ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները չունեն միասնական կարծիք կատարվածի վերաբերյալ:

Հետաքրքիր փաստեր