«Ուիգանի» առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի Հոնդուրասի հավաքականի կիսապաշտպան Ռոջեր Էսպինոզան: Տեղափոխությունը արդեն համաձայնեցվել է:
Դեկտեմբերի 31-ին կլրանա ֆուտբոլիստի պայմանագիրը ամերիկյան «Սպորտինգ Կանզաս-Սիթի» ակումբի հետ: Հետևաբար 26-ամյա հոնդուրասցին «Ուիգան» կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Արդեն հայտնի է, որ Ռոջերը իր համաձայնությունն է տվել 2.5 տարվա պայմանագիր կնքել «Ուիգանի» հետ:
-Ինչպես երևում է մի քանի քայլ է մնացել տեղափոխությունը ամբողջական իրականացման համար: Մենք վաղուց էինք հետևում Ռոջերին: Ինչպես Օլիմպիադային, այնպես էլ աշխարհի առաջնությանը Էսպինոզան փայլուն հանդես եկավ Հոնդուրասի հավաքականում,- հայտնել է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Sky Sports