«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը խոստացել է այս շաբաթ գլխավոր մարզչի հետ կապված վերջնական որոշում կայացնել:
Անցած շաբաթ «Ուիգանը» հրաժեշտ տվեց Ռոբերտո Մարտինեսին, ով տեղափոխվեց «Էվերթոն»: Պրեմիեր Լիգա վերադառնալու և Եվրոպա Լիգայում հանդես գալու խնդիրը պետք է լուծի մեկ այլ մարզիչ:
Լուրերի համաձայն, Անգլիայի գավաթակրի մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզչի օգնականներ Մայք Ֆելանը և Ռենե Մալեստինը, Գուս Պոյետը «Բրայթոնից» և «Բոլթոնի» նախկին գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը:
-Ես 4 օր անցկացրել եմ Ջերսիում, և մինչ այդ ոչինչ չէի կարող անել, քանի որ մենք պետք է «Էվերթոնի» հետ որոշ համաձայնության գայինք Մարտինեսի տեղափոխության հետ կապված: Հարցազրույցի ժամանակ ոչ ոք ինձ չի մոտեցել, մինչև փոխհատուցման համաձայնեցումը: Հիմա գործն արված է, և ես այս շաբաթ պետք է 14-15 մարդկանց հետ հարցազրույցներ ունենամ, և ցանկանում եմ որևէ մեկին նշանակել մարզչի պաշտոնում:
Նոր մարզիչը մեկ առաջադրանք կունենա` հանել «Ուիգանին» վերնախավ: Մենք շատ բան ունենք անելու մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը, որտեղ մենք շատ հանդիպումներ ենք ունենալու: Ես մտքումս արդեն ունեմ մի քանի մարդկանց, բայց դռները միշտ բաց են, և երբեք չես իմանա` ինչ կստացվի արդյունքում: Ապշեցուցից է, որ այդքան շատ մարդիկ են ցանկանում գլխավորել «Ուիգանը»,- Ուիլանի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: