«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վնասվածք է ստացել «Սանդերլենդի» դեմ խաղից առաջ, իսկ Ջեկ Ուիլշերը՝ խաղի ընթացքում:
Ինչպես հայտնի է դառնում, Օզիլին այդ խաղում պահեստայինների նստարանին թողնելու պատճառը ոչ միայն «Բավարիայի» դեմ խաղում վատ հանդես գալն էր, այլ նաև գերմանացու վնասվածքը: Սակայն ազդրի հետ կապված այդ խնդիրն այնքան էլ լուրջ չէ:
-Նա ազդրի հետ կապված խնդիրներ ունի: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ կրկին մեր տրամադրության տակ կլինի,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ինչ վերաբերվում է Ուիլշերին, ապա անգլիացին մասնակցեց հաղթական խաղին, սակայն վնասվածք ստացավ: