• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուիլշեր. «Իմ ընտանիքում «Տոտտենհեմի» երկրպագու կա»

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը խոստովանել է, որ իր համար տհաճ անակնկալ էր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից իրեն ուղղված մեղադրանքը՝ կապված «Տոտտենհեմի» հասցեին արված վիրավորական արտահայտությունների հետ:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթը նվաճելուց հետո շքերթի ժամանակ Ուիլշերը բարձրախոսով վիրավորական արտահայտություններ արեց հյուսիսլոնդոնյան իրենց հարևանի հասցեին:

Նման վարքով Ջեկն աչքի էր ընկել նաև մեկ տարի առաջ, սակայն այս անգամ քննադատություններն այնքան շատ էին, որ անգամ ՖԱ-ն ներկայացրեց իր մեղադրանքը: Ուիլշերը զարմացած է իրադարձությունների նման զարգացումից:

-Ես այդ մասին իմացա, երբ միացա հավաքականին: Մամուլի աշխատողներից մեկը հայտնեց: Դա ինձ համար անակնկալ էր: Ոչինչ չգիտեի մեղադրանքի մասին, ուստի իմ արձագանքը եղավ այսպես՝ «Ի՞նչ»:

Չեմ կարծում, որ այս պահին ինձ թույլատրվում է որևէ մեկնաբանություն անել: Ես միշտ կապ եմ ունեցել «Արսենալի» երկրպագուների հետ, դեռ մանկությունից, չէ որ այս ակումբում եմ մեծացել: Ես մեծացել եմ «Արսենալում» և սիրում եմ երկրպագուներին, սակայն, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, իմ ընտանիքում կա «Տոտտենհեմի» երկրպագու, և ես անձնական ոչինչ չունեմ այդ ակումբի դեմ: Դա պարզապես հաճույքի համար եմ արել,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: