Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր աղյուսակի 7-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
Ընթացիկ մրցաշրջանում փայլուն հանդես եկող «Ուոթֆորդը» կարողացավ արժանի պայքար մղել լոնդոնյան ակումբի դեմ, սակայն պարտվեց 1-2 հաշվով։ Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գոլով։ 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էրիկ Լամելան, իսկ 41-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Օդիոն Իգալոն։ Հանդիպման վերջին րոպեին էլ հյուրերին հաղթանակ պարգևեց Սոն Հին Մինը
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 35 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լամելա՝ 17ր, Իգալո՝ 41ր, Սոն՝ 90ր։