«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոլկերը բաց է թողել իր թիմի մարզումը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ։
Ուոլկերը փոխարինվեց անցյալ շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչի վերջնամասում: Դա կարող է պայմանավորված լինել որոշ առողջական խնդիրներով։
Ինչպես հայտնում է The Independent-ը, 33 ամյա անգլիացին միակ խաղացողն էր, ով բաց թողեց երեքշաբթի օրվա «քաղաքացիների» բաց մարզումը: Մնացած բոլոր խաղացողները տեղում էին:
Նշենք, որ «Սիթին» հաջորդ շաբաթ օրը կանցկացնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ինտերի» դեմ։ Սպասվում է, որ Ուոլկերը կհայտնվի մեկնարկային կազմում, եթե առողջական խնդիրներ չունենա: