Աջ պաշտպան Քայլ Ուոլկերն այս ամառ կարող է լքել «Մանչեսթեր Սիթին» և վերադառնալ հայրենի «Շեֆիլդ Յունայթեդ»:
Ուոլկերի պայմանագրի ավարտին այս պահին մնացել է ընդամենը 12 ամիս, իսկ անգլիացի ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Մանչեսթերից հեռանալու մասին, հաղորդում է talkSPORT-ը։
Ուոլկերը նախկինում ցանկություն էր հայտնել վերադառնալ «Շեֆիլդ Յունայթեդ» և այժմ դա անելու ճիշտ ժամանակն է, քանի որ «շեղբերը» վերադարձել են Պրեմիեր լիգա:
2009 թվականին Ուոլկերը 9 միլիոն ֆունտով միացավ «Տոտտենհեմին» Քայլ Նոթոնի հետ միասին՝ վերադառնալով «Շեֆիլդ»՝ 2009/10 մրցաշրջանի առաջին կեսի համար։
Այնուհետև Ուոլկերը մեկնեց «ՔՊՌ» և «Աստոն Վիլլա»։ Իսկ 2011/12 մրցաշրջանից ի վեր կարողացավ հաստատվել «Տոտտենհեմի» հիմնական կազմում, նախքան «Սիթի» տեղափոխվելը 2017 թվականին՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգով:
33 ամյա Ուոլկերը այս մրցաշրջանում մեծ դեր խաղաց «Սիթիի» տրեբլի նվաճման մեջ, սակայն անցյալ շաբաթ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ինտերի» դեմ կարող է թերևս դառնալ Քայլի վերջին խաղը «Սիթիի» կազմում:
Հրատարակությունը հավելում է, որ Ուոլկերի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Սաուդյան Արաբիայից։