«Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Քայլ Ուոլկերը հայտնել է, որ պատրաստ է Անգլիայի ազգային հավաքականում իր տեղի համար պայքարել «Սաութհեմպտոնի» պաշտպան Նաթանիել Քլայնի հետ:
«Բեշիկթաշի» դեմ Եվրոպա Լիգայի այսօրվա խաղը Քայլի համար առաջինը կլինի վերջին ինը ամսում: Ուոլկերը վերջապես շարք է վերադարձել և խոստացել է «երեք առյուծների» գլխավոր մարզչի Ռոյ Հոջսոնին ապացուցել, որ արժանի է հավաքական վերադառնալուն:
-Ես արդեն եղել եմ նման իրավիճակում: Երբ ես նոր էի հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական, Միկա Ռիչարդսը և Գլեն Ջոնսոնն ինձնից առաջ էին: Այժմ, ինչպես գիտեք, երբ ես ապաքինվում էի, իսկ Գլենը հազվադեպ է թիմ հրավիրվում, հայտնվել է Նաթանիելը, ով շատ լավ է խաղում:
Սակայն ես պատրաստ եմ պայքարել իմ տեղի համար: Դա ինձ միայն ավելի ուժեղ կդարձնի,- ասել է Ուոլկերը: Daily Mail