Ծանր վնասվածքից հետո «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտի վերադարձը կարող է լինել «Տոտտենհեմի» դեմ սեպտեմբերին կայանալիք դերբիին:
Հիշեցնենք, որ այս երկու թիմերի վերջին հանդիպման ժամանակ Թեոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը:
Այս ամսվա վերջին 25-ամյա անգլիացին պետք է վերադառնա ամբողջական ծրագրով մարզումներին: Այդ պարագայում նա լավ հնարավորություն կունենա մասնակցելու սեպտեմբերի 27-ի խաղին, երբ «Էմիրեյթսը» կհյուրընկալի իր սկզբունքային մրցակցին:
-Նախատեսված է, որ Ուոլկոտը թիմ կվերադառնա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Նա լավ է աշխատում, սակայն դեռ ամբողջությամբ պատրաստ չէ,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: ESPN