• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը ուրախ է, որ կարող է արդեն հանգստանալ կնքած պայմանագրից հետո

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը ուրախ է, որ նոր պայմանագրի կնքումից հետո կարող է հանգստանալ և այլևս ուղեղը չծանրաբեռնել ապագայի մասին մտքերով:

23-ամյա անգլիացին խոստովանում է, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսին այնքան էլ իրեն լավ չէր զգում լոնդոնյան ակումբում: Աշնանը Արսեն Վենգերը սպառնացել էր, որ նոր պայմանագրի հետ կապված բարդությունները կարող են անդրադառնալ Թեոյի խաղային ժամանակի վրա: Ֆուտբոլիստն ուրախ է, որ այս ամենն արդեն անցյալում է:

-Ես շատ գոհ եմ: «Չելսիի» հետ խաղից դեռ երեք հանդիպում առաջ ամեն ինչ գործնականում համաձայնեցվել էր: Դա իմ ուղեղում էր երկար ժամանակ, որովհետև գործարքը մոտ էր:

Դժվար էր խաղալ և այդ մասին չմտածել, բայց ես փորձում էի ամբողջ ուժով և հուսամ՝ բոլորն էլ գոհ մնացին նրանից, ինչ ինձ մոտ ստացվեց:

Միշտ էլ ցանկացել եմ մնալ և ուրախ եմ, որ կարողացանք ակումբի հետ համաձայնության գալ: Իմ ապագայի հետ կապված շատ բամբասանքներ էին պտտվում, բայց ես գոհ եմ, որ հարցը լուծվեց: Հիմա պետք է կենտրոնանալ ապագայի վրա,- ասել է Ուոլկոտը: Evening Standard

Հետաքրքիր փաստեր