«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մատին Յոլը հայտնել է, որ կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնը իր վարձակալության ժամկետը լրանալուց հետո չի մնա «Քրեյվն Քոթեջում»:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը հունվարին 26-ամյա հոլանդացուն վարձակալեց «Միլանից»: Էմանուելսոնը Յոլի թիմում հասցրել է մասնակցել ինը խաղի, որից թերևս լավագույնը կարելի է համարել «Արսենալի» հետ խաղը, որում «Ֆուլհեմը» պարտվեց 0:1 հաշվով:
Սակայն «Ֆուլհեմը» չի կարող իրեն թույլ տալ մշտական պայմանագիր առաջարկել Ուրբիին:
-Դուք կարող էիք շաբաթ օրը տեսնել, որ Ուրբին շատ լավ է խաղում: Նա ուրախացնում էր երկրպագուներին: Սակայն մենք չենք կարող գնել նրա տրանսֆերը,- Յոլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: