Անգլիական հեղինակավոր The Guardian պարբերականը կարծիք է շրջանառում, որ «Չելսիի» դեմ այսօրվա խաղը վերջինը կլինի Լուի վան Գալի համար որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։
«Ստոկ Սիթիից» կրած պարտությունը (2։0) «կարմիր սատանաների» համար չորրորդ անընդմեջ պարտություններ էր։ Վան Գալը հուսահատ է և անգամ հայտնել է, որ պատրաստ է ինքնակամ լքել ակումբը՝ չսպասելով իր հեռացմանը։
«Բրիտանիայում» պարտվելուց հետո հոլանդացի մասնագետը հանդիպում ունեցավ ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ, ով էլ պետք է որոշում կայացնի վան Գալի ապագայի հետ կապված։
«Չելսիին» պարտվելու դեպքում անխուսափելի կդառնա վան Գալի հեռացումը։ Սակայն անգամ դրական արդյունքը չի կարող փրկել Լուիին, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ իրավիճակը դուրս է նրա հսկողությունից։