ԱԱ-2022-ի ժամանակ «Չելսին» ուշադիր հետևելու է Անգլիայի հավաքականի 1 համարի խաղին։
Գրեհեմ Փոթերի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ դառնալուց հետո Կեպա Արիզաբալագան հաստատվեց որպես լոնդոնյան թիմի հիմնական դարպասապահ, սակայն վնասվածքի պատճառով նա բաց թողեց վերջին չորս հանդիպումները, որում Էդուար Մենդին շանս ստացավ իրեն դրսևորելու։
Ոչ Կեպան, ոչ Մենդին լիովին չբավարարեցին Փոթերի պահանջները, և նա որոշեց ձեռք բերել ևս մեկ դարպասապահ։ Իրականում Գրեհեմը կցանկանար ձեռք բերել Ռոբերտ Սանչեսին իր նախկին ակումբից:
Սանչեսին այլընտրանք կարող է լինել 28-ամյա Փիքֆորդը, ում պայմանագրին մնացել է մեկ ու կես տարի:
«Չելսին» ուշադիր հետևելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ տեսնելու համար, թե ինչպես է Փիքֆորդը կառավարում այն ճնշումը, որը գալիս է այնպիսի մեծ հանդիպումների հետ, ինչպիսիք են 2022 թվականի աշխարհի առաջնությունը, հայտնում է The Sun-ը: