Այսօր երեկոյան «Չելսին» կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։
«Չելսին» դուրս մնալով գավաթի երկու խաղարկություններից և Պրեմիեր լիգայում միայն 10-րդ տեղում գտնվելով, պետք է ավելի շատ կենտրոնանա Չեմպիոնների լիգայի վրա, որպեսզի փորձի այս մրցաշրջանը բարելավել:
«Ազնվականները» մոտենում են այս ուղևորությանը Պրեմիեր լիգայի երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո:
Միևնույն ժամանակ, Դորտմունդի «Բորուսիան» այժմ գտնվում է հոյակապ մարզավիճակում՝ 2023 թվականին հաղթելով բոլոր վեց հանդիպումներում և երրորդն է Բունդեսլիգայում:
Նախկինում Դորտմունդի «Բորուսիան» և «Չելսին» դեռ չեն հանդիպել եվրոպական մրցաշարերում:
Դորտմունդի «Բորուսիան» չի հաղթել եվրոպական մրցաշարերում անգլիական թիմերի դեմ վերջին 10 խաղերից և ոչ մեկում (2 ոչ-ոքի, 8 պարտություն):
Վերջին անգամ «Բորուսիան» անգլիական թիմերից հաղթել է «Տոտտենհեմին» 2016 թվականի մարտին Եվրոպայի լիգայի շրջանակներում:
«Չելսին» գերմանական թիմերի դեմ վերջին 11 արտագնա խաղերից միայն երեքում է հաղթանակ տոնել (3 ոչ-ոքի, 5 պարտություն):
Գրեհեմ Փոթերը կարող է լինել միայն երկրորդ անգլիացի մարզիչը, ով արտագնա հաղթանակ է տարել գերմանական թիմի դեմ Չեմպիոնների լիգայում: Նախկինում դա կարողացել է անել միայն սըր Բոբի Ռոբսոնը:
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի վերջին 21 տնային հանդիպումներից միայն չորսն է պարտվել (10 հաղթանակ, 7 ոչ-ոքի), ընդ որում այդ չորս պարտություններից երեքը անգլիական թիմերից են:
«Չելսին» դեռ չի պարտվել Փոթերի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայում (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի):
Իր կարիերայի ընթացքում «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը 7 հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ՝ չխփելով ոչ մի գոլ:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիան Ալեյսը Չեմպիոնների լիգայի 8 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Չելսիի վինգեր Միխայիլո Մուդրիկը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վեց խաղում 5 գոլի հեղինակ է դարձել, բայց դա արել է իր նախկին ակումբում՝ «Շախտյորում»:
Այս խաղում «Չելսին» զրկված է Ռահիմ Ստերլինգից։
Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) – Չելսի (Անգլիա)
Մարզադաշտ «Սիգնալ Իդունա Պարկ» 00:00