«Չելսին» անձնական պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հետ։
«Չելսիի» հետաքրքրությունը Ջեքսոնի նկատմամբ բացահայտվեց միայն այս շաբաթ: «Ազնվականները» կենտրոնացան Նիկոլասի վրա, քանի որ նա համարվում է ավելի իրատեսական տարբերակ, քան «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, այժմ «Չելսին» ու Ջեքսոնը համաձայնության են եկել անձնական պայմանագրի բոլոր կետերի շուրջ։ Մնացածը խնդիր չի լինի, քանի որ Նիկոլասի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ներառում է 35 մլն եվրո (29,8 մլն ֆունտ) ազատման կետ:
Ջեքսոնը «Վիլյառեալի» համակարգում է 2019 թվականից, Լա Լիգայում իր դեբյուտը նշել է 2021 թվականին։ Այս մրցաշրջանում 21 ամյա սենեգալցին իսպանական ակումբի կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։