«Չելսին» 8.1 մլն ֆունտ է առաջարկել «Բոտաֆագոյի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Դորիային ձեռք բերելու համար:
Իր հայրենիքում Դորիան համարվում է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: Ավելի վաղ այս ամառ տաղանդավոր բրազիլիացով հետաքրքրվում էին «Տոտտենհեմը», «Պորտուն», «Բարսելոնան», «Բենֆիկան» և «Յուվենտուսը»:
Ինչպես հայտնում է Lancenet-ը, Դորիայի համար պայքարում նոր ֆավորիտ է հանդիսանում «Չելսին»: Ակնկալվում է, որ «Բոտաֆագոն» կտա իր պատասխանը մոտակա օրերի ընթացքում:
Հավելենք, որ «Բոտաֆագոյին» պատկանում է ֆուտբոլիստի իրավունքների ընդամենը 40%-ը: Մնացած մասը կողմնակի ներդրողներին է պատկանում: