«Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը» ցանկանում են ընդօրինակել «Մանչեսթեր Սիթիի» փորձը ակումբային կայսրություն կառուցելու հարցում:
Ինչպես գիտեք, «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին արդեն հաստատել է իր մտադրությունը՝ ստեղծելու փոխկապակցված ակումբային ցանց ամբողջ աշխարհում՝ Սիթի Ֆուտբոլ Պրուպի օրինակով:
Բելին այժմ բանակցություններ է վարում Պորտուգալական, Բելգիական և Բրազիլիական ակումբներ գնելու շուրջ: Նրանք կգտնեն և կդաստիարակեն տաղանդներ, որպեսզի ի վերջո կերակրեն «Չելսիին» լավագույն տաղանդներով:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս ուղղությամբ աշխատում են նաև «Արսենալը» և «Լիվերպուլը», որոնք բանակցում են Եվրոպայի ներսում և նրա սահմաններից դուրս գտնվող ակումբների հետ:
Այս երեք ակումբներն էլ՝ «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը», ունեն ընդանրություն՝ նրանց սեփականատերերը ամերիկացիներ են, ովքեր իրենց մայրցամաքում սպորտի մեծ փորձ ունեն և գիտեն, թե ինչպես գումար աշխատել դրանից: