«Չելսիի» ղեկավարությունը բարձր է գնահատում «Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին վերադարձնելու իր հնարավությունները:
Այսօր մի շարք անգլիական թերթեր միանգամից գրեցին, որ «Չելսին» լրջորեն մտածում է Մոուրինյոին վերադարձնելու մասին:
Ընթացիկ մրցաշրջանում 50-ամյա Մոուրինյոն իրեն այնքան էլ լավ չի զգում Մադրիդում: Մարզիչը մշտապես կոնֆլիկտ է ունենում ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների հետ:
Ինչպես հաղորդում է Evening Standard պարբերականը, «Չելսին» արդեն սկսել է աշխատանքներ տանել պորտուգալացի մարզչին վերադարձնելու ուղղությամբ: Հաղորդվում է, որ «Չելսիից» բացի Մոուրինյոի համար կպայքարեն «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթին»:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «ազնվականներին» մարզել է 2004-07թթ-ին: