Լոնդոնյան «Չելսին» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ փուլում է: Քիչ առաջ թիմը վստահ հաղթանակ տարավ մեքսիկական «Մոնտերրեա» ակումբի նկատմամբ 1:3 հաշվով: «Ազնվականներից» աչքի ընկան Մատան և Տորրեսը:
Ռաֆայել Բենիտեսի համար սա հիանալի հնարավորություն էր ապացուցելու, որ նա լավ մարզիչ է: Եզրափակիչ փուլում թիմը կխաղա «Կորինտիանս» ակումբի դեմ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին:
Գոլեր. Մատա` 17, Տորրես` 46, Չավես` 48 (ինք.), Դե Նիգրիս` 90: