«Չելսին» շահել է իրավական պայքարը՝ Սթեմֆորդ Բրիջի հարակից տարածքը ձեռք բերելու համար, որն ակումբին անհրաժեշտ է մարզադաշտը վերակառուցելու նպատակով:
Անցյալ ամառ հայտնի դարձավ, որ «Չելսին» համաձայնվել է 80 միլիոն ֆունտ ստերլինգով 1,2 ակր հողատարածք գնել Stoll-ի տների սեփականատերերի ասոցիացիայից:
Ներկայումս տարածքում ապրում են մոտ 100 զինվորական վետերաններ և նրանց այրիները, և նրանցից ոմանք դժգոհ էին տեղափոխվելու մտքից:
Վետերանները նույնիսկ փորձել են դատարանի արգելք ստանալ տարածքի վաճառքը դադարեցնելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել, և այսօր հայտնի է դարձել, որ «Չելսիի» և Stoll֊ի գործարքը հաստատվել է։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, այս գործարքի շրջանակներում Stoll֊ը կպահպանի մոտ 20 բնակարան, իսկ մնացածների իրավունքները կփոխանցվեն «Չելսիին» մինչև 2025 թվականը։ Հասույթը կներդրվի վետերանների համար նոր բնակարաններ կառուցելու համար:
Հողատարածքը գնելը «Չելսիին» հնարավորություն է տալիս վերանորոգել կամ ամբողջությամբ վերակառուցել Սթեմֆորդ Բրիջը, որը ներկայումս Պրեմիեր լիգայի մեծությամբ միայն իններորդ մարզադաշտն է՝ 40173 տեղով: