«Չելսին» պատրաստ է առաջիկա ամռանը գնել «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնին։
Օրերս առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «Չելսին» Ֆերգյուսոնին դիտարկում է որպես երկարաժամկետ տրանսֆերային թիրախ։
Ֆերգյուսոնը նոր պայմանագիր կնքեց «Բրայթոնի» հետ նոյեմբերին և, բնականաբար, ձմեռային պատուհանում չի վաճառվի, սակայն մրցաշրջանի ավարտից հետո «ճայերը» կանգնած են Էվանին կորցնելու իրական վտանգի առաջ։
Ըստ talkSPORT-ի, «Չելսին» պլանավորում է հարձակվողին ձեռք բերել այս ամառ, իսկ Ֆերգյուսոնը «կապույտների» կարճ ցուցակում է «Նապոլիից» Վիկտոր Օսիմենի և «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնիի հետ միասին:
19 ամյա իռլանդացի ֆուտբոլիստի առավելությունը Օսիմենի և Թոնիի նկատմամբ ոչ միայն տարիքն է, այլև աշխատավարձի շատ ավելի համեստ ակնկալիքները:
«Բրայթոնը» կարծում է, որ Ֆերգյուսոնի վաճառքը կարող է Պրեմիեր լիգայի տրանսֆերային նոր ռեկորդ դառնալ, որը ներկայումս կազմում է 115 միլիոն ֆունտ, որը «Չելսին» անցյալ ամառ վճարեց «ճայերին» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար: