«Չելսին» պաշտոնապես հայտնել է ամերիկյան «Սիմփսոններ» մուլտսերիալի հետ համագործակցություն սկսելու մասին:
Twentieth Century Fox Consumer Products ընկերության հետ համագործակցության շրջանակներում կստեղծվեն հայտնի մուլտսերիալի գլխավոր հերոսների՝ Հոմեր Սիմփսոնի և նրա որդու՝ Բարտայի մասնակցությամբ մի շարք արտադրանքներ:
Նաև հայտնի է դարձել, որ «կապույտների» առաջատարներ Պետր Չեխը, Էդեն Ազարը, Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերրին և Ֆերնանդո Տորրեսն արդեն ստացել են իրենց մուլտիպլիկացիոն կերպարները:
-Մենք շատ ուրախ ենք հայտնել այս համագործակցության մասին: «Սիմփսոնները» մեծ ճանաչում վայելով ծրագիր է, և կարծում եմ, որ «Չելսիի» երկրպագուներին հաճելի կլինի գլխավոր հերոսներին տեսնել մեր գույներով,- ասել է լոնդոնյան ակումբի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը: