ԱՄՆ-ում ընթացող Guinness International Champions Cup ընկերական մրցաշարում միմյանց հանդիպեցին «Միլանը» և «Չելսին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին իտալացիների դարպասը՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կհանդիպեն «Մադրիդի Ռեալին»:
Գոլերի հեղինակ դարձան Քևին Դե Բրյունեն և Անդրե Շյուրլեն:
Գոլեր. Դե Բրյունե՝ 28ր, Շյուրլե՝ 90ր