«Չելսին» հայտարարել է «Ռենի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գործարքը գնահատվում է 27 միլիոն եվրո (23,2 միլիոն ֆունտ ստերլինգ):
Ուգոչուկվուն 7 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ՝ ակումբի նախաձեռնությամբ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
19 ամյա Ուգոչուկվուն «Ռենի» ակադեմիայի շրջանավարտ է, որի կազմում անցկացրել է Լիգա 1-ի 47 հանդիպում։
Միջազգային մակարդակում Լեսլին խաղացել է Ֆրանսիայի Մ-17, Մ-18 և Մ-19 պատանեկան հավաքականներում։
«Չելսին» նախկինում ենթադրվում էր, որ Ուգոչուկվային 2023/24 մրցաշրջանում վարձավճարով կուղարկի «Ստրասբուրգ», բայց Մոյսես Կայսեդոյի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է ստիպել «կապույտներին» պահել Լեսլիին:
«Մենք ուրախ ենք, որ Լեսլին միանում է «Չելսիին»: Նա վառ երիտասարդ խաղացող է, ով արդեն իր դրոշմն է թողել Լիգա 1-ում: Նա մեծ ներուժ ունի, և մենք գիտենք, որ նա կշարունակի զարգանալ և կատարելագործվել: Մենք ուրախ ենք, որ նա միացավ մեզ»,- ասել են «Չելսիի» մարզական տնօրեններ Լոուրենս Ստյուարտը և Փոլ Ուինսթենլին համատեղ հայտարարության մեջ։