«Չելսին» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆռրը ձեռք բերելու մասին:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելը կասկածի տակ չէր դրվում դեռ մայիսին: Սակայն «Ատլետիկոն» անընդհատ ձգձգում էր գործարքը, իսկ հետո Դիեգոն մեկնեց աշխարհի առաջնությանը:
Իսպանացիները չկարողացան հաղթահարել Բրազիլիայում ընթացող առաջնության խմբային փուլը և վաղաժամ վերադարձան հայրենիք:
-«Չելսին» կարողացել է Դիեգո Կոստայի տրանսֆերի հարցում համաձայնության գալ «Ատլետիկոյի» հետ,- ասվում է լոնդոնյան ակումբի պաշտոնական հաղորդագորթյան մեջ:
Լուրերի համաձայն, «Չելսին» Կոստայի համար մադրիդյան ակումբին կվճարի 35 մլն ֆունտ: Լոնդոնում Դիեգոյի աշխատավարձը կավելանա երեք անգամ՝ 50 հզր ֆունտից հասնելով 150 հզր ֆունտ: