Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» առաջարկ է արել «Բիրմինգհեմին»՝ դարպասապահ Ջեկ Բուտլանդին ձեռք բերելու համար:
Վերջին ամսում 19-ամյա անգլիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ: Բուտլանդը հայտնվել է «Լիվերպուլի», «Էվերթոնի», «Նյուքասլի» և «Սաութհեմպտոնի» ուշադրության կենտրոնում: Սակայն այժմ այդ ցուցակում առաջին տեղ է բարձրանում Լոնդոնի «Չելսին»:
«Բիրմինգհեմը» չի թաքցրել Բուտլանդին բաց թողնելու պատրաստակամությունը:
Մինչ այս թվում էր, թե Պետեր Չեխին կփոխարինի երիտասարդ Տիբո Կուրտուան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»: