Ինչպես և սպասվում էր, «Չելսիի» մարզչական շտաբը որոշել է Ռայան Բերտրանդին չհայտավորել Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Ռուբինի» հետ պատասխան խաղին: «Ազնվականները» Մոսկվա են մեկնում առանց ձախ պաշտպանի:
Ավելի կոնկրետ «ազնվականներին» չեն կարող օգնել առաջին թիմի ձախ պաշտպանները: Սպասվում է, որ պաշտպանության այս եզրում իր նորամուտը կնշի 18-ամյա Նատան Ակեն, ով հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում:
Բերտրանդի հետ Լոնդոնում է մնալու նաև Էշլի Քոուլը, ով դեռ չի ապաքինվել ծնկատակի ջիլի վնասվածքից: Իսկ Գարի Կեհիլը վիրահատել է ծունկը և երկու շաբաթ կբացակայի:
«Ո՜չ Ռայան Բերտրանդը, ով հարբուխով հիվանդ է, ո՜չ Գարի Կեհիլը, ո՜չ Օրիոլ Ռոմեուն մեզ հետ չեն գալիս»,- հայտնել է ակումբի թվիթերյան էջը: