«Չելսին» լայն հասարակությանը ներկայացրել արտագնա խաղերի նոր մարզահագուստը, որը Ժոզե Մոուրինյոյի թիմը կկրի 2013/14 մրցաշրջանի ընթացքում:
Մոտ մեկ ամիս առաջ «Չելսին» ներկայացրեց Adidas ընկերության արտադրության տնային մարզահագուստը, որում կար հետրևալ միտքը. «Այն կապույտ է, միթե՞ այլ բան նշանակություն ունի»: Այժմ հերթը հասավ արտագնա խաղերին:
Նշենք, որ 2010/11 մրցաշրջանից հետո «Չելսիի» մարզահագուստին առաջին անգամ հայտնվեց կարմիր գույնը: Նոր մարզահագուստի վաճառքը կսկսվի հուլիսի 4-ից: