«Չելսին» առաջարկ է ներկայացրել «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին ձեռք բերելու համար։
Միայն օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, որ «Չելսին» մտածում է Սանչեսին ձեռք բերելու մասին դարպասապահի դիրքում մրցակցություն ստեղծելու Կեպա Արիզաբալագայի համար՝ ակումբից հեռացած Էդուար Մենդիի փոխարեն։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, իրավիճակն արագ է զարգանում, և արդեն այսօր «Չելսին» ներկայացրել է իր մեկնարկային առաջարկը, որին «Բրայթոնը» դեռ չի արձագանքել, սակայն երկու ակումբները շարունակում են բանակցությունները։
Ռոբերտը խնդիրներ ունի «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի հետ և դրա պատճառեվ չի մեկնել ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության։ Բացի այդ, այս ամառվա սկզբին «ճայերը» ձեռք բերեցին «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենին:
25 ամյա իսպանացուն «Չելսիին» խորհուրդ է տվել «Բրայթոնի» դարպասապահների նախկին մարզիչ Բեն Ռոբերթսը, ով նախորդ մրցաշրջանում Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո մնաց Սթեմֆորդ Բրիջում:
Բացի այդ, Սանչեսը կարողացել է 23 հանդիպում անցկացնել Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում, նախքան Դե Զերբիի հետ ունեցած կոնֆլիկտը։