«Չելսիի» ղեկավարությունն ամեն դեպքում նոր 1-ամյա պայմանագիր է առաջարկել կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը իր էքսկլյուզիվ հոդվածում:
Լեմպարդի գործող պայմանագիրը «ազնվականների» հետ լրանում է այս ամառ, և ակումբը հայտնել էր, որ չի ցանկանում երկարաձգել այն 34-ամյա ֆուտբոլիստի հետ: Մինչ այդ Ֆրենկի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք արտասահմանյան ակումբներ:
Այնուամենայնիվ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը փոխել է որոշումն ու թույլ տվել երկարաձգել պայմանագիրը Լեմպարդի հետ:
Բանակցությունների առաջին շրջանն ընթացել է դեռ անցած շաբաթ, իսկ երկրորդը սկսվելու է հաջորդ շաբաթվա սկզբին:
Նշենք, որ ավելի վաղ «Չելսին» նոր 1-ամյա պայմանագիր կնքեց 32-ամյա պաշտպան Էշլի Քոուլի հետ: Ըստ երևույթին Աբրամովիչը հաշվի է առել երկրպագուների խնդրանքը՝ պահել փորձառու խաղացողներին: