• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» ու «Արսենալը» կարող են փլեյ-օֆֆ հանդիպում անցկացնել մայիսի վերջին

«Չելսի» - «Արսենալ»Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է անսովոր իրադարձություն տեղի ունենալ՝ փլեյ-օֆֆ «Չելսիի» և «Արսենալի» միջև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգրի համար:

Դրա համար երկու ակումբերն էլ պետք է ունենան նույն ցուցանիշները, ներառյալ միավորները, խփած գոլերն ու գնդակների տարբերությունը: Այս սցենարը հնարավոր է, եթե կիրակի օրն «Արսենալը» հաղթի «Նյուքասլին» 1:2 հաշվով, իսկ «Չելսին» էլ «Էվերթոնի» հետ խաղն ավարտի 0:0 հաշվով:

Այս դեպքում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, որը հնարավորություն է տալիս միանգամից մասնակցելու Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին, կխաղարկվի չեզոք խաղադաշտում լրացուցիչ խաղի միջոցով:

Ինչպես հայտնում է ESPN-ը, փլեյ-օֆֆ հանդիպումը պետք է կայանա մայիսի վերջին: Մինչդեռ խնդիր կա. մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո «Չելսին» մեկնում է ԱՄՆ, իսկ արդեն մայիսի 29-ին Անգլիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու:

Բացի այդ, մեծ խնդիր է խաղադաշտի հարցը: Տրամաբանական կլիներ «Ուեմբլի» մարզադաշտը, սակայն լոնդոնյան գլխավոր խաղադաշտը մայիսի վերջին ընդունելու է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչն ու հավաքականի խաղը:

Հետաքրքիր փաստեր