«Չելսին» նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկ է արել իր կիսապաշտպան Ժորժինյոյին։
Ինչպես գիտեք, Ժորժինյոյի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ մամուլում լուրեր են պտտվում, որ «կապույտների» փոխավագին կապում են «Բարսելոնա» կամ «Ա սերիա» վերադառնալու հետ:
«Չելսին» ցանկանում է պահել Ժորժինյոյին, սակայն պայմանագիրը երկարաձգելու «կապույտների» առաջարկը 30-ամյա իտալացուն կպահի շաբաթական 120.000 ֆունտ ստեռլինգը, հայտնում է Evening Standard-ը:
Ժորժինյոն, սակայն, աշխատավարձի բարձրացում է փնտրում և ցանկանում է վաստակել Սեզար Ասպիլիկուետայի չափով, ով վերջերս նոր շաբաթական 150,000 ֆունտ ստեռլինգ պայմանագիր է կնքել:
Այս պահին բանակցությունները շարունակվում են, և Ժորժինյոն հույս ունի մնալ «Սթեմֆորդ Բրիջում»: