«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բայի տրանսֆերային ոչ բարձր գումարը կօգնի «Չելսիին» առաջընթաց մտնցել Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություններում: «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին:
Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ «արքայական ակումբը» պատրաստվում է ազատվել մի քանի ֆուտբոլիստներից, որոնցից մեկը կարող է լինել Իգուաինը: Ֆուտբոլիստը կարող է այս հունվարին տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ», եթե «Ռեալի» ղեկավարությունը ընդունի «Չելսիի» 28 մլն եվրոյի առաջարկը:
Հնարավոր տեղափոխության դեպքում, երբ «Չելսիում» լինեն Դեմբա Բան և Գոնսալո Իգուաինը, արդեն քիչ հավանական կդառնա ոչ այդքան արդյունավետ գործող Ֆերնանդո Տորրեսի ներկայությունը «ազնվականների» մեկնարկային կազմում: