«Չելսին» Անգլիայի երիտասարդական հավաքականի ձախ պաշտպան Լյուկ Շոույի տրանսֆերը ձեռք բերելու համար բանակցություններ է սկսել «Սաութհեմպտոնի» հետ: «Ազնվականները» ֆուտբոլիստի տրանսֆերը 10 մլն ֆունտ են գնահատել:
Հիշեցնենք, որ այժմ «կապույտների» ձախ պաշտպանն է 32-ամյա Էշլի Քոուլը, ով ոչ վաղ 12 ամսով երկարաձգեց պայմանագիրը: Հետևաբար այդ գոտին փակ է նվազագույնը 1 տարի:
Սակայն դա չի խանգարում փնտրել Քոուլին փոխարինող: Ռայան Բերտրանը այդ պարտականությունները այնքան էլ հաջող չի կատարում, ինչի համար էլ «Չելսիի» ղեկավարությունը հայացքը ուղղել է Լյուկի վրա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Շոույի տրանսֆերը պլանավորված է կատարել անկախ նրանից, թե հաջորդ մրցաշրջանում ով կլինի թիմի գլխավոր մարզիչը: